Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

«Հայաստանը ունի որակյալ դեղեր արտադրելու պոտենցիալ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը հայտնեց, որ Հայաստանում գործում է 14 դեղ արտադրող ընկերություն, գրանցված է հայրենական արտադրության շուրջ 300 դեղ:


Նա հայտնեց, որ դեռևս 2005 թ-ին Հայաստանում գրանցված է եղել հայրենական արտադրության 28 դեղ: Նրա խոսքերով, այսօր պետք է ամեն ինչ անել, որպեսզի զարգանա դեղերի արտադրությունը Հայաստանում: Նա հայտնեց, որ տարեկան Հայաստան է ներմուծվում 81 մլն ԱՄՆ դոլարի դեղ, արտահանվում` ընդամենը 5 մլն դոլարի: Ըստ Ս. Զաքարյանի` հանրապետության դեղ արտադրող ընկերություններն արտադրանքի 50 տոկոսից ավելին արտահանում են, իսկ մնացածն իրացնում տեղական շուկայում:

Ըստ նրա` Հայաստանն ունի որակյալ դեղեր արտադրելու պոտենցիալ: «Հայաստանը կարող է լինել մրցունակ երկիր դեղարտադրության բնագավառում, ուղղակի դրա համար շատ աշխատանք պետք է տարվի: Խնդիրն այն է, որ նույնիսկ Հայաստանում հայկական դեղերը լավ ճանաչում չունեն: Դրա համար էլ մենք անցկացնում ենք «Ճանաչեք հայ դեղարտադրողներին» քարոզարշավը»,- ասաց նա: Սամվել Զաքարյանը նշեց, որ այսօր Հայաստանից դեղերը, հիմնկանում, արտահանվում են ԱՊՀ երկրներ:

Նշենք, որ Հայաստանի դեղ արտադրողների միությունը ստեղծվել է 2003 թվականին` դեղագործական ոլորտի ընկերությունների նախաձեռնությամբ: Միության առաքելությունն է նպաստել Հայաստանում մրցունակ դեղագործական ոլորտի կայացմանն ու զարգացմանը:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ